
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարգարիտա Սիմոնյանին հանգիստ թողեք: Ինքը Ռուսաստանի քաղաքացի է ու ազդեցիկ դեմք: Ինքը ծառայում է Ռուսաստանի պետությանը և իշխող թիմին, բայց հայ է և Հայաստանի ու հայերի դերի Ռուսաստանում բարձրացման գործում մեծ դեր է կատարել:
Ինքը մեր առջև ոչ մի պարտավորություն չունի, կանի այնքան, որքան սիրտը թելադրի:Ու բավականին շատ արել է: Ինչքան արել է, այնքան շնորհակալություն պետք է հայտնենք: Նույնը Ամերիկայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Պարսկաստանի մյուս հայերից, ով ինչ-որ լավ գործ է արել, բայցմիաժամանակ ծառայել է իր երկրին:
Մի քիչ հրեաներից սովորեք: Անառողջ, հիվանդ, տգետ մթնոլորտ է տիրում Հայաստանում:
Փաստերեն այս ազգի պրոբլեմը Մարգարիտա Սիմոնյանն է: Մառազմի մեջ է ազգը»:
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10216838068001324