Երևանի տեսարանով անհավանական գեղեցկության դիտահարթակներ և ընդարձակ սրահներ կան, որոնք կարծես պարահանդեսային պարերի համար նախատեսված լինեն։ Մեծությունից և գեղեցկությունից աչքերդ և երևակայությունդ շաղվում են, սակայն…
Թվում է թե, խոսքը պալատի կամ հանդիսությունների տան մասին է, սակայն դրանք պարզապես Երևանի ճոպանուղու կայարաններն են։ Թեև այն ընդամենը 14 տարի է, ինչ չի գործում, սակայն դժվար է պատկերացնել, որ ճոպանուղին երբևիցե գոյություն է ունեցել։
Նորքի կայարանն արտաքնապես գրեթե չի փոխվել։ Այցելուներին դիմավորում է ռոմանտիկ ձևով միմյանց վրա խոնարհված գանգրահեր զույգի քարե արձանն ու «Ամառանոցային 66» գրությամբ ցուցանակը։ Այն մասին, որ ճոպանուղին չի գործում, հուշում են շենքի կողային հատվածում գտնվող կոտրված ապակիները և «վաճառվում է» գրությամբ հնացած ցուցանակը։ Դժվար է ներս մտնելը։ Բոլոր դռները փակված են մեծ կողպեքներով, կամ ամուր զմրսած։ Հնարավոր է ներս սողոսկել միայն կոտրած փոքրիկ պատուհանի միջով։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am