«Հայաստանի անվտնագության հետ կապված ՀԱՊԿ-ում պաշտոնը կորցնելը Հայաստանի ձախողումն էր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի»
Advertisement 1000 x 90

«Հայաստանի անվտնագության հետ կապված ՀԱՊԿ-ում պաշտոնը կորցնելը Հայաստանի ձախողումն էր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի»

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի շահը փրկչի լուսապսակի համար.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի առաջին լուրջ ձախողումն էր ՀԱՊԿ֊ի քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելն, ու Բելառուսի ներկայացուցչին ժամանակավոր նշանակելը։ Հայաստանի անվտնագության հետ կապված կազմակերպությունում երեք տարվա պաշտոնը կորցնելը Հայաստանի ձախողումն էր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի, նա նպատակ է դրել մարտի մեկի պատասխանատվությունը իր վրայից մաքրել՝ դասգրքերում ապահովել իր Մանդել-Գանդիական կերպարը, և ամբողջ մեղքը քսել «սև» ուժերի վրա, որը քայլ առ քայլ հաջողացնում է, ինչու չէ, նաև Հայաստանի անվտանգության հաշվին։

Ադրբեջանը միլիոններ է ծախսում, որ միջազգային տարբեր կառույցներում իր ներկայացուցիչներին նշանակի։ Հայաստանը իր անվտանգության հետ կապված մի կարևոր պաշտոն ուներ այն էլ զոհեց փրկչի լուսապսակին։

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական խաղաղությունը հեղափոխականները վերագրում են փրկչի զորությանը, նրանք վստահ են, թե Ալիևին նույնպես պարուրել է սիրո և համերաշխության մթնոլորտը և որ 2016-ի ապրիլին հարձակում գործեց նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունից դրդված։ Անվտանգության մի քանի դիրքեր էլ նետվեն, ավելի լավ կչափվի Ալիևի սիրո չափը»։

Հայաստանի շահը փրկչի լուսապսակի համարՎարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի առաջին լուրջ ձախողումն…

Gepostet von Vahan Ishkhanyan am Donnerstag, 8. November 2018

 



Նման նյութեր