Apaga ստարտափը ClimateLaunchpad մրցույթի լավագույն տասնյակում է. starthub.am
Advertisement 1000 x 90

Apaga ստարտափը ClimateLaunchpad մրցույթի լավագույն տասնյակում է. starthub.am

Նոյեմբերի 1-ից-2-ը Էդինբուրգ քաղաքում տեղի ունեցած ClimateLaunchpad «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի մեծ եզրափակչում հայկական «Apaga» ստարտափը հայտնվել է լավագույն տասնյակում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ClimateLaunchpad մրցույթի պաշտոնական կայքից։

ClimateLaunchpad-ը աշխարհում հայտնի խոշորագույն կանաչ բիզնես-գաղափարների մրցույթ է, որի նպատակն է վերհանել Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ամբողջ ներուժը՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները կանխելու համար։

Այս մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ստարտափները, որոնք կառաջարկեն նորարարական կանաչ բիզնես-գաղափարներ՝ կլիմայական այդ մարտահրավերները հաղթահարելու համար։

Լավագույն տասնյակում հայտնված «Apaga» ստարտափը հնարավորություն է ստացել անցնելու Climate-KIC աքսելերացիոն ծրագիրը:

Նշենք, որ հայկական այս ստարտափը հարթակ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց փոխանակել իրենց մոտ եղած պլաստիկները՝ կուպոնների դիմաց։ Այդ կուպոններով կարելի է ստանալ զեղչեր ստարտափի հետ համագործակցող գործընկեր խանութներում, ռեստորաններում և այլն:

Լուսանկարը՝ ClimateLaunchpad մրցույթի ֆեյսբուքյան էջից

starthub.am