LosArmNews.com կայքի տեղեկություններով՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու Բեթթի Վարդանյանը նշանվել են, թեպետ զույգն առայժմ այս մասին լռում է:
Բեթթիի նշանադրության մատանին երևում է նաև օրերս Լոնդոնում կայացած ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին, որի ընթացքում Հենրիխը պարգևատրվեց հայաստանյան և աշխարհի երիտասարդության հանդեպ ցուցաբերած հետևողական մարդասիրական ջանքերի, ինչպես նաև արժեքների պահպանման համար:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ընտրյալը՝ Բեթթին, Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։ Նրանց վերջին շրջանում ու հատկապես հիմա հաճախ կարելի է տեսնել տարբեր միջոցառումների միասին ներկայանալիս: