Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «20 տարի պատերին քսվելով էիք ման գալիս, քոչվորասերժական ռեժիմի դեմ պայքարողներին վախենում էիք բարևել, հիմա, Նիկոլի թվին, խոսելն ու քննադատելը անվտա՞նգ է: Քննադատեք, բայց հասկանալով, տեղին, փաստերով, հիմնավորված… Բամբասանքը, մարդկանց մասին անբարյացկամ և սուտ տեղեկություն տարածելը, դատապարտելի է, անընդունելի:
Եվ պարտադիր չէ ամեն տեղեկություն ընդունել գեղջկական միամտությամբ, փորձեք խորը շունչ քաշել, մի փոքր տրամաբանությանը անհանգստացնել, հետո նոր եզրակացություն անել:
Եթե իսկապես շա՜տ խելոք եք ու բանիմաց, անբեկանելի արժանիքներով օժտված, ապա ինչո՞ւ եք մանրախնդիր և ապերախտ»: