Դա բեկումնային շրջան էր ինձ համար. Նարինե Պետրոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դա բեկումնային շրջան էր ինձ համար. Նարինե Պետրոսյան. life.panorama.am

Այսօր Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը նշում է ծննդյան 33-ամյակը, և այդ առիթով Life.panorama.am-ը առաջարկել է նրան պատասխանել մեր տոնական բլից հարցերին:

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:

– 30-ամյակս. Դա շեմ էր դեպի հասունություն, և այնքանով էր ինձ համար հաճելի, որ ես արդեն երկու երեխա ունեի և սպասում էի երրորդին:

– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– Ճակատագրական էր 20  և 21 տարեկանները, երբ իմ կյանքում առաջին մեծ դերերն ունեցա ֆիլմում և թատրոնում, ու ամուսնացա: Դա բեկումնային շրջան էր ինձ համար:

– Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Անշուշտ, երեխաներիս ծնունդը: Իհարկե, երրորդ բալիկիս ունենալիս ես շատ ավելի հասուն տարիքում էի և ավելի խորն էի գիտակցում մայրանալու արժեքը:

– Կինն ու տարիքը հակամարտության մեջ, ձեր մեջ ո՞վ է հաղթում:

– Կարծում եմ՝ կինը միշտ փորձում է բալանսի մեջ պահել տարիքն ու տեսակը: Ինձ համար գլխավորը արհեստական չլինելն է: Երբ կինն իր հոգում հարմոնիա ունի, ապա փորձում եմ իր տարիքին համապատասխան լինել և ճիշտ ներկայանալ: Պետք է միշտ լինել քո դիրքում ու քո բարձրության վրա՝ չձգտելով ոչ  ավելի երիտասարդ, ոչ էլ՝ տարեց երևալ:

– Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:

– Համառությունը:

– Իսկ որո՞նք են ամենաակնառու թերությունները:

– Թերությունները քիչ չեն, բայց դժվարանում եմ այս պահին ամենամեծ թերությունը գտնել: Հավանաբար այն, որ հաճախ էմոցիոնալ անկումներս չեմ կարողանում կառավարել, որի պատճառով ունենում եմ տրամադրության անկումներ, ինչն էլ իր հերթին անդրադառնում է իմ անձնական ու գործնական կյանքի վրա:

– Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, ի՞նչը կշտկեիք, կփոխեիք:

– Գուցե կփորձեի մի քանի տարի շուտ լինել ավելի իմաստուն, հասուն: Հնարավոր է՝ շատ հարցերում ավելի գիտակցված որոշումներ կայաացնելու դեպքում ամեն ինչ շատ ավելի լավ լիներ:

– Կյանքն ի՞նչ գույնի ձեզ համար:

– Երկնագույն և մանուշակագույն. Առաջինը խաղաղությունն է խորհրդանշում, երկրորդը՝ հասունությունը:

– Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:

– Թե որ ուղղությամբ, չեմ կարող ասել, բայց միշտ փորձում եմ քայլել դեպի վերև:

life.panorama.am



Նման նյութեր