Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Գոլոսի» «կույր» լսումների փուլը։ Իր տաղանդով հանդիսատեսին ապշեցրեց երգահան, երգիչ, երգերի հեղինակ, բլյուզմեն, ռոք-երաժիշտ Նիկոլայ Հարությունովի որդին՝ Սերգեյը, որը հրաշալի կատարեց Scorpions խմբի Send Me An Angel երգը։ Դեպի երիտասարդը շրջվեցին ժյուրիի բոլոր չորս անդամները՝ Բաստան, Կ. Մելաձեն, Շնուրը և Անի Լորակը։ Սերգեյն ընտրեց Բաստայի թիմը։ Հայր և որդի Հարությունովները կատարեցին Ջերի Լի Լյուիսի Great Balls of Fire երգը։
Ավելի մանրամասն՝ style.news.am