Անհայտ անձինք կրակել են տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսահոլովակ. TMZ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անհայտ անձինք կրակել են տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսահոլովակ. TMZ

Անհայտ անձինք կրակել են Բևեռլի Հիլզում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) գտնվող տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ: Այս մասին հայտնում է TMZ համացանցային պորտալը:

Աղբյուրի տվյալներով՝  կատարվել է մոտ 8 կրակոց, գնդակներից առնվազն մեկը դիպել է ննջասենյակի պատուհանին: Նշվում է, որ կրակոցների պահին երկու կատարողները գտնվել են առանձնատանը: Տեսահոլովակի նկարահանումները դադարեցվել են, իսկ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների տեսագրությունները: Նախնական տվյալներով՝ կրակոցները կատարվել են տան կողքով անցած ավտոմեքենայից: