Մեր պատմության վճռորոշ պահերին մենք ավելի շատ կորցրել ենք, քան շահել: Հերթական վճռական փուլը հիմա է. ի՞նչ ենք ուզում մենք՝ ամբողջականացնել մեր պոտենցիալն ու այս անգամ շահող դուրս գալ, թե բաց թողնել շանսն ու ունենալ անապագա ընդամենը 3 միլիոնանոց պետություն: Մենք աշխարհում համայն մարդկությանը համակարգող հսկայական ուժ կարող ենք դառնալ, առաջամարտիկ, որի հետևից կգնա մարդկության ամբողջ առողջ խավը:
Մենք ունենք այդ պոտենցիալը, բայց կա՞ արդյոք գիտակցումն ու ցանկությունը: «Հայացք Հայքից» հաղորդաշարի այս թողարկմանը հեղինակ Դավիթ Ասլանյանը հյուրընկալել է պատմաբան, հնագետ, «Հայացք Հայքից» մտավորական հարթակի համահիմնադիր Հակոբ Սիմոնյանին: