
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխատել-չաշխատելու մասին բոլորը խոսեցին, բացի մասնագետներից:
Խնդիրն այն է, որ մենք պարզապես մեր տպավորություններով ենք կիսվում, այն դեպքում, որ հիմնախնդրի մասին հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել միայն գիտական համապատասխան ուսումնասիրությունից հետո:
Մի հոգի չի կարող այդպիսի գործ անել: Պետք է ձևավորվի աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն սոցիոլոգներ, ազգագրագետներ, տնտեսագետներ, հոգեբաններ ու մեկ մշակութաբան: Պետությունը պետք է այս մարդկանց պատվեր տա ուսումնասիրել «աշխատանքը» ՀՀ-ում: Սա ահռելի մեծ գործ է, բայց միայն դրա հաղորդած գիտական տվյալների հիմքի վրա մենք կկարողանանք գոնե մոտավոր պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու առանձնահատկությունների վերաբերյալ:
Մնացյալն ինչ խոսում ենք մակերեսային է, ցավոք սրտի վարչապետի պնդումներն էլ են մակերեսային ու չհիմնավորված:
Հիմա կարող է հարց առաջանալ: Էդ հսկայական աշխատանքային խմբում ի՞նչ առաքելություն պետք է ունենա մշակութաբանը: Ճիշտն ասած՝ չգիտեմ, բայց կարծում եմ, կհամաձայնեք չէ՞, որ ինչ-որ մեկն ի վերջո պետք է սուրճ պատրաստի խմբի համար»:
https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1950770971683588