Պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին՝ նշելով, որ վարչապետը շատ արագ պետք է փոխի իրեն տվյալներ տրամադրողներին:
«Նիկոլ Փաշինյանը շատ արագ պետք է փոխի իրեն տվյալներ տրամադրողներին: Ավելին, վերախմբագրի իր մոտեցումները տնտեսական հարցերում:
Չաշխատողներին մի կողմ թողնենք ու գանք աշխատողներին: Դպրոցից բացի, հինգ տարբեր ծրագրերում եմ աշխատում: Տվածս հարկերով վզիս պահում եմ երեք թոշակառու կամ միջին վիճակագրական չինովնիկ: Պետք է արդյո՞ք ռադ անել համակարգից այդ միջին վիճակագրական չինովնիկներին: Պետք է: Ի՞նչ բարիք են նրանք ստեղծում էս ուռճացված պետական համակարգում: Միայն սպառում են:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից մտահոգվում էր ուսուցիչների ցածր աշխատավարձով: 22 ժամ պարապող ու շաբաթական 33 ժամ աշխատող ուսուցիչը, լավագույն դեպքում, մաքուրը ստանում է 96-100 հազար դրամ փող: Բարիք ստեղծու՞մ է: Արդյունք տալի՞ս է: Իհարկե:
Հիմա հարց, 2019 թ-ի բյուջեի նախագծով, նախատեսվու՞մ է մեկ դրամով բարձրացնել ուսուցչի աշխատավարձը: Որքան ես գիտեմ, չի նախատեսվում: Գիտենք, որ էդ խնդիրները մեկ օրում լուծելիք չեն: Դրա համար, չենք պահանջում արագ արդյունքներ: Բայց եկեք կլինի, դուք էլ ձեր մուննաթը ձեզ պահեք: Երբ որ կառավարությունն իր պարտավորությունները կանի, թող էդ ժամանակ էլ հոխորտա», – գրել է նա:
Նիկոլ Փաշինյանը շատ արագ պետք է փոխի իրեն տվյալներ տրամադրողներին: Ավելին, վերախմբագրի իր մոտեցումները տնտեսական…
Gepostet von Vahram Toqmajyan am Freitag, 9. November 2018