Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ աղջիկս հարցրեց, թե ինչո՞ւ են ոմանք ավելի հարուստ, քան մյուսները, նախընտրեցի տալ դասական պատասխանը՝ «Որովհետև ոմանք ավելի շատ են աշխատում»։
Նիկոլ Փաշինյանը համարյա նույն բանն ասաց, թե՝ ոմանք աշխատում են, իսկ ոմանք՝ ոչ։
«Բայց ինչո՞ւ այլ երկրում աշխատողներն ավելի հարուստ են, քան այստեղ»,- աղջկաս երկրորդ հարցից հասկացա, որ Այգեկցու ժամանակները վաղուց անցել են, և անհրաժեշտ է տալ ժամանակակից պատասխան։
Այսօր, երբ ինձ այդ պարզ, սակայն Հայաստանի համար կարևորագույն աշխատանքի մասին հարցը տալիս են, պատասխանում եմ. «Ոմանք հարուստ են, քան մյուսները, որովհետև աշխատում են ավելի շատ արտադրողականությամբ, քան մյուսները»։
Իսկ թե ի՞նչ է արտադրողականությունը, արդեն իսկ հեշտ հարց չի։ Դրան պատասխանեմ ֆեյնմանյան ոճով՝ դիմելով տնտեսագետներին (այո, այո, հենց տնտեսագետներին).
«Եթե ձեզ թվում է, թե գիտենք ի՞նչ է արտադրողկանությունը, ապա դուք չգիտե՛ք, թե ի՞նչ է արտադրողականությունը»։
Հ.Գ. Ասել եմ, ասում եմ ու կասեմ, Հայաստանը կունենա ապագա, եթե բարձր արտադրողականությամբ աշխատողներն ավելի շատ ներդնեն կամ զոհաբերեն Հայաստանի ավելի քիչ արտադորղականությամբ խավի համեմատ/համար, որպես ուղի դեպի բարեկեցիկ Հայաստան։ Ու, այո, սա ավելի շուտ սոցիալական քաղաքականություն է, քան լիբերալ»։
Երբ աղջիկս հարցրեց, թե ինչու՞ են ոմանք ավելի հարուստ, քան մյուսները, նախընտրեցի տալ դասական պատասխանը,- «Որովհետև ոմանք…
Gepostet von Աշոտ Խուրշուդյան am Samstag, 10. November 2018