
Սանկտ Պետերբուրգում գտնվող ՙԼենտա՚ խոշոր առևտրի կենտրոնը հրդեհվում է: 5000 քմ տարածք այս պահին կրակի ճիրաններում է հայտնվել: Առևտրի կենտրոնից տարհանվել է 800 մարդ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է մոտ 200 հրշեջ և 47 միավոր տեխնիկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հրդեհի հետևանքով տուժել է 1 մարդ: