Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայանալիք կանանց բռնցքամարտի 2018 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու պատվիրակ։
Նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը: Ըստ նախնական հայտերի առաջնությանը պատրաստվում է մասնակցել մոտ 333 մարզուհի:
Երկրագնդի ուժեղագույն կին բռնցքամարտիկների մրցապայքարին մասնացելու են Հայաստանի 2 պատվիրակները` երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, 2018թ ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր, 21-ամյա Անուշ Գրիգորյանը (51 կգ) և միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր, 2018թ ՀՀ չեմպիոնուհի, 20-ամյա Անի Հովսեփյան (64 կգ):
Նրանք այսօր կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ կուղևորվեն մրցավայր: