Մեղավոր ենք, որ հանդուրժել ենք. եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը. Լալա Մնացականյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեղավոր ենք, որ հանդուրժել ենք. եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը. Լալա Մնացականյան

«Արդեն օդ կա, թթվածին կա, շնչում ես, հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել, զգում ես, որ ընդունակ ես, ունակ ես ինչ-որ գիծ, ինչ-որ ճանապարհ տանելու: Այն ժամանակ ես ինձ անիմաստ էի զգում: Չէի տեսնում հետոն: Իսկ ապագան չտեսնել, նշանակում է չապրել ներկայով»,- «Առաջին լրատվական»– ի զրույցում իր այժմյան զգացողություններն այսպես ներկայացրեց սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը:

Նրա դիտարկմամբ՝ մարդիկ բաժանվում են 4 խմբի. «Մարդիկ, ովքեր անվերապահորեն հավատում են ինչ-որ մեկին, մարդիկ, ովքեր անվերապահորեն չեն հավատում, մարդիկ, ովքեր պատասանատվությունն իրենց վրայից գցում են ու ասում՝ արե՛ք մեզ համար: Այս երեք խմբերն էլ վտանգ են ներկայացնում: Անվերապահորեն մեկին հավատալ չի կարելի, դու կվնասես ոչ միայն քեզ, այլ նաև նրան, ում հավատում ես, չհավատալն էլ նույն ազդեցությունն ունի: Եվ ամենավտանգավորն այն խմբի մարդիկ են, ովքեր ասում են՝ դե հլը տեսնենք ի՞նչ կանեն, ես կողքից կնայեմ, ես կուրախանամ կամ կտխրեմ, պատասխանատվություն չեմ կրելու»:

Իսկ 4-րդ խմբի մարդիկ պատասխանատվություն կրողներն են. «Այն մարդը, ով կատարվածի համար պատասխանատվություն է կրում, նա չի չարախնդում, չի զոմբիանում, հասկանում է, որ մտել է մի գործի մեջ, որի համար նաև ինքն է պատասխանատու, այ սա երբ որ հասկանանք, իսկապես չենք չարախնդա իրար վրա»,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ հերոսն այն մարդն է, ով կատարվածի պատասխանատվությունը վերցնում է իր վրա և պատրաստ է կյանքը զոհել. հերոսներ ունեցել ենք միշտ»: Լ. Մնացականյանի գնահատմամբ՝ մեր ազգային բնավորությունը սկսում է դրականորեն փոխվել՝ պատասխանատվություն կրելու առումով:

Մանրամասն՝ տեսանյութում:



Նման նյութեր