Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «
Եվրոպան ու աշխարհը երեկ նշում էր Առաջին համաշխարհայինի ավարտին կնքված խաղաղության համաձայնագրի ստորագրման 100-ամյակը: Պատերազմ, որը հրահրվեց և ավարտվեց Միացյալ Թագավուրությունում հեռատեսորեն բուծված քաղաքական ավանտյուրիստների միջոցով: Պատերազմի արդյունքում հինգ կայսրություններից չորսը (ավստրո-հունգարական, ռուսական, օսմանյան, գերմանական) կործանվեցին:
Ողջ, առողջ և միայնակ մնաց միայն Միացյալ Թագավորությունը, որը բուծել էր, թե պատերազմը սկսած ազգայնական երիտ-եվրոպա (իտալացի, գերմանացի, թուրք, բոսնիացի և այլն) շարժումը, և թե այն ավարտած սոցիալ-դեմոկրատական (բոլշևիկյան) վիրուսը:
Պատերազմն ավարտվեց՝ Իսրայել ստեղծելու խոստման հիմքում ընկած Բալֆուրյան հռչակագրի ստորագրումից 9 օր անց, երբ Գերմանիայում ներդրված գործակալները սոցիալ-դեմոկրատական հեղաշրջում իրականացրեցին: Պատերազմի ավարտից հինգ օր անց բրիտանացիք օկուպացրեցին Բաքվի նավթի հորերը, ինչին հետևեց հայկական ջարդերի ևս մեկ փուլ, որը տրամաբանական շարունակությունն էր Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության: Պատերազմի արդյունքում հայերը կորցրեցին ամեն ինչ և բնաջնջվեցին: Տենց էր պետք, հաշվարկի մաս էր դա: Ընդ որում, ջարդերը հրահրողը հենց հայ «Ծռերն» ու սոցիալ-դեմոկրատներն էին (դաշնակ, հնչակ և այլն), որոնք հայ-բրիտանական դարավոր բարեկամությունը գերագնահատեցին, ինչպես գերագնահատում էին բոլորը՝ Կիլիկիայի թագավոր Լևոնից ու մադրասցիքից մինչև մեր այսօրվա սորոսականները:
Հարյուր տարի անց, նորաթուխ «Ծռերի» ու բոլշևիկների (սոցիալ-դեմոկրատների) կողմից իրականացված հեղաշրջմամբ իշխանության եկած Փաշինյանը, պատերազմի ավարտին նվիրված միջոցառման ընթացքում նշեց, որ պատերազմներում հաղթող չի լինում, ինչը իհարկե սուտ է կոնկրետ Առաջին համաշխարհայինում հաղթել են անգլո-սաքսերը (կողից օգտվել են նաև հրեաները) և հաստատել իրենց հեգեմոն դիրքը ամբողջ աշխարհում, որը կա մինչ օրս: Չեն հաղթել է՛, սաղին ****ել են… Ու հալալ ա:
Փաշինյանի այս թեզը ապացուցելու համար նրան մնում է Արցախյան պատերազմի հաղթանակը վերախմբագրել…
Հ.Գ. Ինչ արել ենք, մենք մեր ձեռքով ենք արել, բայց, չգիտես ինչու, մեղավորը միշտ թուրքն ա կամ վերջի վարիանտ ռսները… Ինձ մեկ-մեկ թվում ա, թուրքերը չափից դուրս մեծահոգի են գտնվել: Պատկերացրեք, ասենք եզդիները գնան Եվրոպա, թրեյնինգների մասնակցեն (դաշնակների ու հնչակների նման), սպասեն հենց Ադրբեջանը հարձակվի երկու ճակատով, բռնեն մեր Կենտրոնական Բանկը գրավեն ու սկսեն սաղ Հայաստանով մեկ ահաբեկչություններ իրագործեն, ի՞նչ կանեիք… Բարեբախտաբար մեր եզդիները շատ կարգին ժողովուրդ դուրս եկան հենց Ադրբեջանի հարձակման օրոք»:
Եվրոպան ու աշխարհը երեկ նշում էր Առաջին համաշխարհայինի ավարտին կնքված խաղաղության համաձայնագրի ստորագրման 100 ամյակը:…
Gepostet von Artur Danielian am Sonntag, 11. November 2018