
Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 13-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 13-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: