armlur.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն մի քանի տարի է, ինչ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովից պահանջում է վերադարձնել պարտքը: Խոսքը 118 հազար դրամի մասին է: Տեղեկացնենք, որ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն դեռեւս 2003 թվականի նոյեմբերի 3-ին «Արմավիա» ավիաընկերությանը տրամադրել է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն:
Կայքը տեղեկացել է, որ ընկերության սնանկության գործով կառավարիչը հոկտեմբերի 24-ին գրությամբ դիմել է Հանձնաժողով եւ խնդրել տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել: Բայց չնայած սրան` ՀԾԿՀ-ն ընկերությանը պարտադրում է պետական բյուջե փոխանցել ռադիոհաճախականության օգտագործման 118 հազար դրամ պարտքը: