Երգիչ Վագահն Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, հատկապես list.am-ով 100.000 և բարձր գնի ապրանք վաճառողներ ջան, զգույշ եղեք, գողության ու ավազակության սխեմա է գործում արդեն տևական ժամանակ, որը աշխատում է հետևյալ կերպ, զանգում են ուզում են Ձեր ապրանքը գնեն, ասում են կմոտենա ինչ որ մեկը (դա կարող է լինել եղբայր, ընկեր ) կվերցնի ապրանքը ու մի քանի րոպեից ինքը կմոտենա փողը կտա, կամ նման ձևով էլի սխեմաներ, ասենք թող ապրանքը մի տեղ, փողը արի ուրիշ տեղից վերցրու .. մի խոսքով այս ախպեր, ընկերները հիմնականում բանից անտեղյակ տաքսիստներ են լինում ու այդ ապրանքի փոխանցումը հասցեատիրոջը կատարվում է մի քանի տաքսիստների միջոցով, այնպես որ հետքը գտնելը գրեթե անհնար է … դուք տալիս եք տաքսիստին իսկ գումար տվողը չկա… քանի որ համ տաքսիստին, համ Ձեզ արդեն քցել են …:
Ուստի. անպայման ապրանքը հանձնելու պահին գումարը պահանջեք:
2-րդ սխեման մի քիչ բարձր գնի ապրանքների հետ է կապված, ասենք 10,000-ոց մեքենա, գալիս են ամեն ինչ նորմալ է, գործընթացը անում վերջացնում եք, գումարը ասենք 6000(+-1000) տալիս են ու ասում մնացած քիչ հետո կտամ, կամ իրիկունը կամ ասենք վաղը: Ու այսպես դուք հայտնվում եք կղանքի մեջ ու այդ գումարը ստանալը դառնում է գրեթե անհնար, քանի որ հաջորդ օրը արդեն քո մեքենան ասենք 8000-ով վաճառվել է ուրիշին:
Ուստի գործարքը կատարելուց առաջ անպայման ստացեք գումարը, հետո ստորագրեք: Էն մեր հայկական ամաչելու մտածելակերպը օգտագործում են մեր դեմ … Մի խոսքով՝ ուշադիր եղեք»:
Ժողովուրդ ջան, հատկապես list.am-ով 100.000 և բարձր գնի ապրանք վաճառողներ ջան, զգույշ եղեք, գողության ու ավազակության…
Gepostet von Vahag Rush am Sonntag, 11. November 2018