Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում պատմել է այն երգի մասին, որը գրել է երգչուհի Զառայի համար։ Զառայի հետ ծանոթացել է մի ընդունելության ժամանակ։ Այն ժամանակ էլ երգչուհին խնդրել է, որ իր համար երգ գրի։
Զախարովան մերժել է, քանի որ իրենք քիչ ժամանակ է, որ ծանոթ են եղել, և ինքը չի զգացել մարդուն, որպեսզի կարողանա հասկանալ, թե ինչ երգ գրի նրա համար։ Որոշ ժամանակ անց նրանք սկսել են շփվել ավելի հաճախ և, ի վերջո, Զախարովան գրել է Զառայի համար երգ։ «Օրերս Զառան զանգահարեց ու ասաց, որ ամսի 10-ին մեր «Հանուն քեզ, սիրելիս» երգն է կատարելու։ Երգի երաժշտությունը Մաքս Ֆադեևինն է, իսկ տեքստի հեղինակը ես եմ»,- նշել է Զախարովան։
Երգը կատարվել է ՌԴ ՆԳՆ մասնագիտական տոնի առթիվ Կրեմլյան պալատում կազմակերպված համերգի ժամանակ։
Նշենք, որ նախկինում Մարիա Զախարովան երգ է գրել երգչուհի Նարգիզի համար: