Ծեր ֆրանսուհին, Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ զրուցել է համաշխարհային առաջնորդների հետ,: Նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկին Բրիջիթ Մակրոնի հետ, հաղորդում է BFMTV-ին:
Հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է կինն ակտիվ շփվում Մերկելի հետ՝ նրան տիկին Մակրոն անվանելով:
Չնայած Մերկելն ասել է, որ ինքը Գերմանիայի կանցլերն է, նրա զրուցակիցը, հավանաբար, համոզված է եղել, որ շփվում է Բրիջիթ Մակրոնի հետ:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ օրը ֆրանսուհին նշում է իր 100 տարեկը նույնպես:
Ի դեպ՝ ֆրանսուհու շփոթած կանայք՝ Անգելա Մերկելն ու Բրիիջիթ Մակրոնը գրեթե հասակակիցներ են. 65-ամյա Բրիիջիթ Մակրոնը մեծ է Մերկելից ընդամենը մեկ տարով: