Մայքլ Ջեքսոնի բաճկոնը աճուրդում վաճառել են 298 հազար դոլարով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մայքլ Ջեքսոնի բաճկոնը աճուրդում վաճառել են 298 հազար դոլարով

Մայքլ Ջեքսոնի (1958-2009 թթ.) սև բաճկոնը, որը նա կրել է Bad առաջին սոլո համերգային շրջագայության (1987-1989 թթ.) ժամանակ, ԱՄՆ-ի Julien’s Auctions աճուրդում վաճառվել է 298 հազար դոլարով, ինչը եռակի գերազանցում է գնահատման գինը: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:

Հրատարակության տվյալներով՝ երաժշտի ինքնագրով բեմական հագուստը՝ ռոք-ն-ռոլի հուշաիրերի մեծ հավաքածուից, գրեթե 100 այլ առարկաների հետ միասին վաճառքի էր հանել ամերիկացի գործարար և ֆիլանտրոպ Միլթոն Վերեթը:

Եվս մեկ լոտ, որն զգալի ուշադրություն էր գրավել, դարձել է ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016 թթ.) կիթառը, որով նա ելույթ է ունեցել 2016 թվականի վերջին համերգների ժամանակ: Այն վաճառվել է 156 հազար դոլարով: Իրերի վաճառքից ստացված հասույթի մի մասը, հաղորդագրության համաձայն, կանցնի MusicCares բարեգործական հիմնադրամին, որն օգնություն է ցուցաբերում երաժիշտներին:

Մայքլ Ջեքսոնը՝ փոփ-երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ կատարողը, որը Grammy 15 մրցանակների դափնեկիր է և ստացել է հարյուր այլ պարգեւներ, 25 անգամ ներառվել է Գիննեսի ռեկորդների գրքում: Աշխարհում վաճառվել է նրա ձայնագրությունների գրեթե 1 միլիարդ օրինակ: Ջեքսոնը գլխավորում է այն հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ նրանց մահից հետո է շարունակում եկամուտ բերել: Վարկանիշն ամեն տարի կազմում է Forbes հանդեսը:

Ջեքսոնի ստեղծագործությունն անցյալ տարի նրա ժառանգներին 400 մլն դոլար է բերել մեկ տարի առաջվա 75 մլն դոլարի համեմատությամբ: Այդ գումարի մեծ մասը կազմել է EMI ձայնագրող ընկերությունում երգչին պատկանող բաժնի վաճառքից ստացված շահույթը:



Նման նյութեր