Պաշտպանության նախարարությունը համազգեստի «Armenian Army» բրենդ է մշակել
Advertisement 1000 x 90

Պաշտպանության նախարարությունը համազգեստի «Armenian Army» բրենդ է մշակել

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ համազգեստներ կստեղծի։ Այս մասին նոյեմբերի12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդերը։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈՒ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, գտնում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստը կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,- ասաց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։



Նման նյութեր