«ՀՀԿ-ն իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշմամբ մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«ՀՀԿ-ն իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշմամբ մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին». Արթուր Ղազինյան

«ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին, չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար։

ՀՀԿ-ն իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշմամբ մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և որոշակի չափով լեգիտիմացրեց այս ընտրությունները։

Հակառակ որոշման դեպքում Փաշինյանն ու իր թիմը կմնային ապագա գործընթացների միակ պատասխանատուն` լեգիտիմության խիստ կասկածելի ռեսուրսով և կյանքի շատ կարճ տևողությամբ։

Ինչի՞ համար էր պետք մասնակցել այս ընտրություններին, լեգիտիմացնել այն, դառնալ քննադատությունների թիրախ բոլոր քաղաքական ուժերի կողմից, եթե կարելի էր ուղղակի բոյկոտել, վերցնել time-out, վերակազմակերպվել և վերադասավորել ուժերը։

Արդյոք սա քաղաքական սխալ հաշվարկի արդյո՞ւնք էր, թե՞ դեռ անցած տարվա նոյեմբերից սկսված գործընթացի և մեծ ծրագրի տրամաբանական շարունակություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։



Նման նյութեր