SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Խաչատրյանի ազատման պատճառը ոչ թե նրա՝ աշխատանքում թերացումն է, կամ ինչ-որ խնդիրներ, այլ այն, որ նա առաջիկայում Սյունիքի մարզից «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։
SHAMSHYAN.com զանգահարած մեծ թվով սյունեցիներ ասում էին. «Վստահ ենք, որ վերջապես մի խելքը գլխին, ուղեղով մտածող պատգամավոր կունենա սյունեցին, թե չէ, ով ընտրվել ա, Նոր տարուց Նոր տարի ա այցելել Սյունիք։ Հիմա գոնե գիտենք՝ ընտրելու ենք մեր հող ու ջրի մարդուն, էն հող ու ջրի, որը տվել է Համո Սահյան, Գուսան Աշոտ, Սերո Խանզադյան ու բազմաթիվ սիրված ու ճանաչված հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ։
Վերջապես կիմանանք, որ Սյունիքի խնդիրները Ազգային ժողովում բարձրացնող կունենանք, ու բարձրացված խնդիրներին Ա. Խաչատրյանը հետամուտ կլինի, որպեսզի լուծվեն»։