Գրող և պատկերապատումների հեղինակ Սթեն Լին մահվանից առաջ հասցրել Է նոր գերհերոս ստեղծել իր դստեր՝ Ջոան Սելիա Լիի համահեղինակությամբ: Այդ մասին հայտնել Է TMZ լրատվական պորտալը՝ վկայակոչելով գրողի դստերը: Պորտալի տվյալներով՝ նոր գերհերոսն ստացել Է «Ցեխի մարդ» անունը:
Ինչպես պատմել Է գրողի դուստրը, հերոսին մտահղացել Է ինքը, բայց Սթեն Լին իրեն օգնել Է զարգացնել այդ գործող անձին: Նա նշել Է, որ իրենց համատեղ աշխատանքը շարունակվել Է ընդհուպ մինչև իր հոր վերջին օրերը: Ջոան Սելիա Լին չի բացահայտել նոր հերոսի պատմության մանրամասնություններն ու նրա գերընդունակությունները, բայց նշել Է, որ դրանք «շատ հետաքրքիր են»:
Ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին մահացել Է նոյեմբերի 12-ին 95 տարեկան հասակում: Գրող, խմբագիր և սցենարիստ Սթեն Լին հայտնի Էր որպես պատկերապատումներ ստեղծող, այդ թվում՝ «Սարդ մարդու» (Spider-Man), «Իքս մարդկանց» (X-Men), «Երկաթե մարդու» (Iron Man) մասին: Նա աշխատել Է գլխավոր խմբագիր, հրատարակիչ, իսկ հետագայում զբաղեցրել Է Marvel Comics ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: