«Քարդաշյան ընտանիքը» ամերիկյան ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը պատմել Է իր ամուսնու՝ ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի բույրի մասին: Նրա խոսքը մեջբերել Է: Հարցազրույցի ժամանակ հրատարակության լրագրողները Քարդաշյանին խնդրել են նկարագրել, թե ինչ հոտ ունի իր ամուսինը:
«Թանկ: Չեմ կարող բացատրել, բայց նրանից հարուստ մարդու հոտ Է գալիս: Գուցե, ինչպես… փողը, ես չգիտեմ: Նա բուրում Է ինչպես շատ թանկ Saint Laurent օծանելիքը»,-անկեղծացել Է հեռուստաաստղը: Երբ Քարդաշյանին խնդրել են պատմել իր սեփական բույրի մասին, նա պատասխանել Է, որ «շատ լավ» բույր ունի: «Ես բույրն ընտրում եմ՝ կախված իմ զգացողություններից, որովհետև այն պայմանավորված Է իմ տրամադրությամբ: Ես միշտ փորձում եմ նոր բույրերը, և մարդիկ հարցնում եմ՝ այս ինչ հաճելի բուրմունք Է»,-պատմել Է նա: