Սուրեն Սարգսյան. «Հրաժարական տվեց Իսրայելում Ադրբեջանցիների հիմնական լոբբիստը»
Advertisement 1000 x 90

Սուրեն Սարգսյան. «Հրաժարական տվեց Իսրայելում Ադրբեջանցիների հիմնական լոբբիստը»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը. «Հրաժարական տվեց Իսրայելում Ադրբեջանցիների հիմնական լոբբիստը` պաշտպանության նախարար Լիբերմանը:

Պատմական պահ է Իսրայելում դեսպանության բացման և ռեզիդենտ դեսպան ունենալու համար:

1. Առավել էֆֆեկտիվ աշխատելու և առավել բարենպաստ միջավայր մեր դեսպանի համար հնարավոր է, որ այլևս չլինի:

2. ԱԳՆ-ն դեսպանի առնվազն երկու փայլուն թեկնածու ունի:

3. Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանավորել երրորդ երկրներով, մանավանդ, որ երրորդ երկրները իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ մեզանով չեն պայմանավորում:

4. Իսրայելում ունենք աճող հայ համայնք:

5. Եկեղեցապատկան կարևորագույն սրբատեղի:

6. Իսրայելը մեր թշնամուն զենք է վաճառում:

7. Պետք է Իսրայելի հետ բարեկամությունը Վաշինգտոնի հետ բարեկամության կոնտեքստում նաև դիտարկել:

8. Պատրիարքարանի և Էջմիածնի հարաբերությունների բարելավման հարցում դեսպանը կարող է օգտակար լինել:

9. Ու վերջապես: Իրանց մեր երկրում դեսպանություն ավելի քիչա անհրաժեշտ, քան մեզ` իրանց երկրում: Մի կողմ է պետք դնել «թող իրանք բացեն, մենք էլ կբացենք» հնացած և ոչ պրագմատիկ թեզը»:



Նման նյութեր