hraparak.am-ի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը այս ընտրություններին չի առաջադրվի ոչ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակով։
Ուշագրավ է, որ տեղկություններ կային, որ Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում ակտիվ նախընտրական աշխատանքներ էր տանում որդու համար։ Թե ի՞նչ է փոխվել վերջին մի քանի օրերին, կպարզենք առաջիկայում։
Հիշեցնենք, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ Արգամ Աբրահամյանը պատգամավոր էր դարձել ԲՀԿ միջոցով։