Արքայազն Չառլզի 70-ամյակի առթիվ շնորհավորանքը զետեղել են Լոնդոնի հեռուստաաշտարակի վրա
Advertisement 1000 x 90

Արքայազն Չառլզի 70-ամյակի առթիվ շնորհավորանքը զետեղել են Լոնդոնի հեռուստաաշտարակի վրա

BT Group բրիտանական հեռահաղորդակցական ընկերությունը նոյեմբերի 14-ին նշել Է Ուելսի արքայազն Չառլզի հոբելյանը՝ գահի ժառանգորդին շնորհավորանքը զետեղելով BT Tower 189-մետրանոց հեռուստաաշտարակի կատարին:

Արքայազնի լուսանկարով ուղեկցվող «Երջանիկ 70-ամյակ ենք մաղթում Ձեզ, սըր» վազող տողն Է օղակաձեւ Էկրանին, որը գոտեւորում Է աշտարակի 36-րդ եւ 37-րդ հարկերը:

Ուելսի արքայազնն իր ծննդյան օրը տոնելու Է Բուքինգհեմյան պալատում, ուր նոյեմբերի 14-ի երեկոյան հրավիրված են նրա մերձավոր ընկերները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: