Ռուսական People Talk կայքը կազմել է երկրի «ոսկե երիտասարդության» այն ներկայացուցիչների ցանկը, որոնք սերում են հարուստ, անվանի ընտանիքներից ու համարվում են ամենացանկալի հարսնացուները:
Հետաքրքրական է, որ ցանկում է ներառվել հայազգի գործարար, Forbes-ի ռուսական տարբերակում 123-րդ տեղը զբաղեցնող Ալբերտ Ավդոլյանի 17-ամյա դուստրը՝ Էլվիրան:
«Էլվիրան Instagram-ի իրական աստղ է: Նրա «սելֆիների» տակ հարյուրավոր մեկնաբանություններ են գրում, իսկ Zuhair Murad զգեստների հավաքածուին կնախանձեն շատերը: Սակայն Էլվիրայի հետ ծանոթանալն այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ աղջիկը համալսարան է գնում Rolls Royce-ով՝ անձնական թիկնապահի ուղեկցությամբ»,- գրում է կայքը:
Նշվում է, որ ընդհանուր ցանկում ներառվել է 15 երիտասարդ աղջիկ: