
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչում են նաև ջիբրալթարցի երեխաները:
Հայաստանի հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Ջիբրալթարում՝ պատրաստվելով Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպմանը։ Մարզումից հետո հայկական թիմի աստղի հետ լուսանկարվել են մի քանի պատանի երկրպագուներ:
Ջիբրալթար – Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում: