«Թաթարի ընտրություններ են թվում, քան արտահերթ…»
Advertisement 1000 x 90

«Թաթարի ընտրություններ են թվում, քան արտահերթ…»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների քաոսով անցել եմ ու գիտեմ, թե դա ինչ աջափսանդալ է, թերևս առաջին դիտակումներս:

Տեղից ընտրողներից շատ թեկնածուների այս քաոսում բարդ բան էր անցած տարի 1 ամիս տևած քարոզարշավի ընթացքում նախընտրական ծրագիր տեղ հասցնելը: Հայաստանում հեռուստաընկերությունների մեծ մասը միշտ եղել է որևէ քաղաքական ուժի կցորդ, նախկինում էլ այժմ էլ ծառայելու է նույն ոգով: Ցավոք, անցած ամիսների ահազանգերս, որ վերաբերում էին հեռուստադաշտի կարգավորմանը ու հատկապես Ա1+-ին եթեր վերադարձնելուն, որը վիճակ կփոխեր, իրականություն չդարձան, ինչպես որ ընտրական օրենսգիրքը:

Այս իրավիճակում ռեսուրսներ, այդ թվում մեդիառեսուրսներ չունեցող ուժերի համար ընտրարշավը շատ բարդ է լինելու: Փողից սուղերը չեն կարողանալու նաև բիլբորդերի հեղեղ անել, ինչպես դա իրենց թույլ կտան ռեսուրս ունեցող կուսակցությունները: Հանկարծ չմտածեք, թե «Կենտրոնը», «Արարատը», «Երկիր մեդիան» դաշնակցության քարոզը թողնելու են, ու նույնքան պոզիտիվ ներկայացնեն նաև մյուսներին:

Ընդամենը 12 օր քարոզարշավի համար…. ամեն ինչ ասված է սրանով: Կրկին նույն քաոսում շատ-շատ բարդ է լինելու շատերի համար, էլ չասած, դժվար եմ պատկերացնում, թե այս քանի օրվա մեջ ինչպես են կուսակցությունները ներկայացնելու 5 և ավելի տարիների լուրջ ռազմավարական ծրագրեր, դրանց քննարկումն էլ 1000 հոգանոց ժխորում….. Մի խոսքով՝ թաթարի ընտրություններ են թվում, քան արտահերթ… Քո Սահմանադրություն գրողի ձեռքը կոտրվեր էլի էդ պահին… խորհրդարանական ընտրությունն էլ այնպիսի բան չէ, որ ամեն տարի կամ 2 տարին մեկ անես….
Միևնույնն է, դուխըմ նե պադատ, բարի ընտրություն բոլորին»:

Քանի որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների քաոսով անցել եմ ու գիտեմ, թե դա ինչ աջափ սանդալ է, թերևս առաջին…

Gepostet von Styopa Safaryan am Mittwoch, 14. November 2018



Նման նյութեր