
Կառավարության նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց մի շարք հանձնառությունների մասին, որոնք պատրաստվում են իրականացնել: «Հանձնառությունները ներառում են քայլեր՝ ուղղված որոշ ոլորտների թափանցիկությանն ու թվայնացմանը: Բոլոր ծնողները, ովքեր ուզում են իրենց երեխաները գնան նախադպրոցական հաստատություններ ու գիտենք, որ հսկայական հերթեր են լինում, այսուհետ հերթագրումն ու հետևաբար երեխաների այցելությունը մանկապարտեզներ կլինի օն-լայն, մարդիկ կտեսնեն՝ իրենց հերթը ե՞րբ է հասնում, նույնը առողջապահության, կադաստրի և այլ ոլորտներում»: