«Անակնկալներ ես եմ իրենց համար պատրաստում, թող պատրաստ լինեն». Դավիթ Շահնազարյանը՝ իշխանություններին
Advertisement 1000 x 90

«Անակնկալներ ես եմ իրենց համար պատրաստում, թող պատրաստ լինեն». Դավիթ Շահնազարյանը՝ իշխանություններին

ՀՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Շահնազարյանը armdaily.am-ի հետ զրույցում խոսելով Մարտի 1-ի գործի մասին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է դրա բացահայտումը՝ հատկապես շեշտելով, որ ՀՔԾ-ն, որի տիրույթում գտնվում է այդ գործը, ընդամենը գործիք է նրա ձեռքում։

Նա մասնավորապես հիշեցրեց, որ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, այնինչ առ այսօր որևէ բացահայտում չկա, և ապագայում այսօրվա քննիչները պատասխանատվություն են կրելու։

Դավիթ Շահնազարյանը նաև, անդրադառնալով իշխանությունների այն հայտարարությանը, թե ընտրությունների քարոզարշավի ընթացքում անակնկալներ են սպասվում, ասաց, որ անակնկալ ինքն է խոստանում իշխանությունների քաղաքական բացահայտումների տեսքով և խորհուրդ տվեց նրանց հագնել քաղաքական զրահաբաճկոններ։

«Անակնկալներ ես եմ իրենց համար պատրաստում, թող պատրաստ լինեն»,- ասաց նա:



Նման նյութեր