Աբեն ներողություն է խնդրել Ճապոնիայի կողմից Դարվին քաղաքի ռմբակոծման համար Երկրորդ աշխարհամարտի ժամանակ
Advertisement 1000 x 90

Աբեն ներողություն է խնդրել Ճապոնիայի կողմից Դարվին քաղաքի ռմբակոծման համար Երկրորդ աշխարհամարտի ժամանակ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժամանել է Ավստրալիայի Դարվին քաղաք, որպեսզի առաջին անգամ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի հոծախումբ ռմբակոծումների համար: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է Australian Associated Press գործակալությունը:

Ճապոնիայի վարչապետը Հյուսիսային տարածքի նահանգի մայրաքաղաք է ժամանել այն բանից 75 տարի անց, երբ Ճապոնիան պատերազմի ժամանակ գրոհեց Դարվինի վրա, որն անգլո-ավստալական ուժերի կարևոր բազան էր: Դա Ճապոնիայի ղեկավարի առաջին այցն է քաղաք 1942 – 1943 թվականների օդային հարձակումներից հետո:

Սպասվում է, որ Աբեն նոյեմբերի 16-ին կհանդիպի Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնի հետ: Ղեկավարները մտադիր են մասնակցել այն արարողությանը, որը տեղի կունենա քաղաքի՝ ճապոնական ռմբակոծումների հետեւանքով զոհված բնակիչների հուշահամալիրի մոտ: