
Երկար ժամանակ սեփական երկիր ու բանակ չունենալով՝ մենք մեր որդիներին օտար բանակ ուղարկել չէինք ուզում: Հիմա երկիր էլ ունենք, բանակն էլ մերն է, բայց, կարծես, բոլորը չէ, որ դա հասկացել են: Վերաձևակերպելով հայտնի ասացվածքը՝ ով իր որդուն իր սեփական բանակ ուղարկել չի ուզում, մի օր ստիպված օտարի բանակ է ուղարկելու, ինչպես մեր պատմության ընթացքում է եղել տասնյակ անգամ: Հայ կանայք, թեպետ վաղուց յոթ փեշանի հագուստ չեն կրում, բայց տեղ ու հնարավորություն գտնում են իրենց տղաներին «ապահովագրելու» հայրենիքին ծառայելուց: