«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները փողոց փակեցին. a1plus.am
Advertisement 1000 x 90

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները փողոց փակեցին. a1plus.am

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները  ժամը 12-ից հետո Կառավարության շենքին հարող՝ Տիգրան Մեծ պողոտան փակեցին: Նախաձեռնության անդամ  Դավիթ Գասպարյանը նշեց, որ առավոտյան հեռախոսազրույց են ունեցել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, որն ասել է՝ ժամը 15:00-ից հետո կընդունեն նախաձեռնության անդամներին:

Ըստ Դավիթ Գասպարյանի՝ իրենք կարծել են, թե այսօր կառավարության նիստի օրակարգում ներառված  է Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաների Հայաստան ներկրումն ու 1 տարվա ընթացքում աջ ղեկը դեպի ձախ կողմ տեղափոխման նախագիծը:

«Մենք մտածում էինք,  որ այսօր կառավարությունն այդ նախագծին հավանություն կտար և մեզ հուզող հարցին լուծում չէր տրվի: Բայց քիչ առաջ իմացանք, որ այն ներառված չէր նիստի օրակարգում»:

Կառավարության նիստից հետո, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ:

Հանդիպման մանրամասներն ավելի ուշ։

a1plus.am