Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
«ՊԱՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Ինչ լավ է, որ ձյունը ճանապարհներից չեն մաքրում։ Չգիտեմ մշակույթի կամ սփյուռքի նախարարության մատը խառն է, թե ոչ, սակայն խորին շնորհակալություն եմ հայտնում առաջին հերթին մարզային իշխանություններին ու տրանսպորտի նախարարությանը՝ անասելի գեղեցիկ հույզերի ու բերկրանքի զգացողության համար։
Զբոսաշրջության զարգացման բացառիկ հնարավորություն Հայաստանում…
Հենց հիմա երթևեկեք Վանաձոր-Դիլիջան ճանապարհով, վայելեք էքստրիմ զբոսանք ու խելահեղ պտույտներով ուղեկցվող մեքենայի վալս»։