Արմեն Վարդանյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի» առաջարկը
Advertisement 1000 x 90

Արմեն Վարդանյանն ընդունել է «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը հայտարարություն է տարածել.

«Սիրով տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ): Ինքս շարունակում եմ մնալ անկուսակցական, բայց «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ընդունել եմ այն պատճառով, որ գաղափարապես ավելի շատ ինձ նույնականացնում եմ ազատական արժեքներ կրող կուսակցությունների հետ և Հայաստանի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը համընկնում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրերի հետ:

Բացի դրանից, Հայաստանին պետք է ուժեղ և որակյալ ընդդիմություն և իմ խորին համոզմամբ «Լուսավոր Հայաստանը» կարող է ստանձնել այդ դերը: Այն մարդիկ ովքեր կցանկանան աջակցել ինձ, կարող են անել դա մի քանի ձևով:

1. Եթե ունեն Կոտայքի մարզի գրանցում, քվեարկել իմ օգտին:

2. Եթե Կոտայքի մարզի բնակիչ են, իրենց համայնքներում տարածել իմ բուկլետները:

3. Նվիրատվություն կատարել իմ հաշվեհամարին (նվիրաբերված գումաների ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն եմ ներկայացնելու): Ովքեր կցանկանան նվիրատվություն կատարել, խնդրում եմ ինձ գրեն PM.

Բոլոր մրցակիցներիս հաջողություններ եմ մաղթում»:



Նման նյութեր