
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել.
«Տեղեկացնում ենք, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում, Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար»: