Ֆրանսուհին 2 տարի թաքցրել է նորածին դստերը ամուսնուց և երեխաներից
Advertisement 1000 x 90

Ֆրանսուհին 2 տարի թաքցրել է նորածին դստերը ամուսնուց և երեխաներից

Ֆրանսիական Թյուլ քաղաքում դատական գործընթաց է սկսվել Ռոզա Մարիա դա Կրուզի նկատմամբ, որը 2 տարի շարունակ սովի է ենթարկել և հարազատներից թաքցրել նորածին երեխային։

2013թ․ երեխային մեքենայի թափքում հայտնաբերել է ավտոմեխանիկը, որը պետք է վերանորոգեր մեքենան։ Փոքրիկ Սերենան եղել է մերկ, գունատ և ամբողջովին կեղտոտ։ Տղամարդը իսկույն դիմել է ոստիկանություն։ Կինը ձերբակալվել է, իսկ երեխային հանձնել են մանկատուն։

2 տարի շարունակ կինը թաքցրել է երեխային ամուսնուց և 3 ավագ դուստրերից։ Երեխան ապրել է կիսաքաղց վիճակում և գիշերել մեքենայի թափքում կամ նկուղում։

Այժմ Սերենան 7 տարեկան է, թեպետ նա ապրում է որդեգրած ընտանիքում, սակայն սկսել է իրեն լավ զգալ միայն 1 տարի առաջ։

Սոցաշխատողների խոսքով՝ հայտնաբերվելու պահին երեխան չի կարողացել ոչ քայլել, ոչ վազել․ ոչ էլ նույնիսկ ծամել։ Վեց տարեկանում Սերենան նոր միայն սկսել է մանկական շշից օգտվել։

Նրա մայրն այժմ դատապարտյալների նստարանին է նստած։ Նրան սպասվում է 20 տարի ազատազրկում։