
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում կմրցի Ջիբրալթարի ընտրանու հետ:
Այսօր նախախաղային մամուլի ասուլիսին ներկա է եղել նաև մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիյանը
«Ջիբրալթարում ժամանակը շատ լավ ենք անցկացնում, հոյակապ: Երևանում կրած պարտությունից հետո շատ դժվար էր, բայց շատ ժամանակ չունեինք քննարկելու, մտածելու համար, քանի որ երկու օր անց նոր հանդիպում ունեինք:
Լավ պատրաստվեցինք ու, դուրս գալով դաշտ,Մակեդոնիայի հետ ցույց տվեցինք մեր ուժը»,- ասել է Մովսիսյանը:
Հավելենք, որ նոյեմբերի 19-ին էլ Հայաստանի ընտրանին կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ: