Յարոսլավլում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել. բարեկամները ականատեսների են փնտրում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Յարոսլավլում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել. բարեկամները ականատեսների են փնտրում. armeniasputnik.am

Ռուսաստանում ավտովթարի զոհ դարձած ՀՀ բնակչի ընկերն ու բարեկամները վկաների են փնտրում ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար։

Յարոսլավլ-Կոստրոմա ավտոմայրուղու վրա  տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի բնակիչ է մահացել։ Այս մասին հայտնում է 76.ru լրատվական կայքը։

ՃՏՊՆ-ն տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին ժամը 15:40-ին, Նեկրասովսկի շրջանում, Պեսոչնոյե գյուղի մերձակայքում։ Բեռնատարը հարվածել է թեթև մարդատար ավտոմեքենայի։ Մարդատարի վարորդը տեղում մահացել է։

Յարոսլավլի մարզի ճանապարհային ոստիկանության նախնական վարկածով` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։

Ինչպես հայտնում է պարբերականը, թեթև մարդատար ավտոմեքենան վարում էր Մխիթար անունով 54-ամյա տղամարդը։ Նա Հայաստանից եկել է ընկերոջ մոտ Յարոսլավլ մոտ երեք ամիս առաջ։

Այդ չարաբաստիկ օրը նա ընկերոջ հետ Կոստրոմա էր գնում, սակայն տարբեր ավտոմեքենաներով։

«Ես նրա հետևից էի գնում։ Հասա մոտ 10 րոպե անց։ Ցնցված էի։ Այնպիսի բիզնես ծրագրեր ուներ… Վերջին շրջանում այնպես էր ուրախանում… Այսօր աճյունն ուղարկեցինք Հայաստան։ Մխիթարն այնտեղ կին, երկու որդի և մեկ դուստր ուներ»,- պատմել է մահացածի ընկեր Գուրգենը։

Նա կարծում է, որ Մխիթարը չէր կարող դուրս գալ հանդիպակաց գոտի վազանց կատարելու  համար, քանի որ մեքենայում աշխատում էին փոխանցման տուփի միայն առաջին և երկրորդ արագությունները, իսկ դրանք բավարար չեն, որպեսզի որոշես վազանց կատարել։

Գուրգենի կարծիքով, ՃՏՊ-ի մեղավորը բեռնատարի վարորդն է։

Մահացածի ընկերն ու բարեկամները այժմ ավտովթարի ականատեսների են փնտրում։

armeniasputnik.am