SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Արտյոմ Պրիբիլսկինի դիմումի փաստով: Վերջինս երեկ՝ նոյեմբերի 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ նույն օրը ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորքի այգիներում գտնվող իր տան առաջին հարկի պատուհանը, ներս մտել, բարձրացել 2-րդ հարկ և այնտեղից հափշտակել իր կնոջը պատկանող ոսկյա զարդերը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ գողացված ոսկեղենը կազմում է մի քանի միլիոն դրամ: