Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին.
Ներկայումս այս անկյունային մասում տեղակայված է SAS սուպերմարկետնը: Այդպիսին էին սովետական ժամանակաշրջանի պահանջները. ինչպես տեսնում ենք՝ հեռացվում էր Ամիրյան փողոցի աջակողմյան մասի հին շենքերի շերտը, քանի որ նպատակ էր դրված լայնացնել Երևանի կենտրոնի փողոցները:
Ամիրյանը՝ մեր քաղաքի հնագույն փողոցներից է: Դեռևս 1860-ականներից այն կրում էր Նազարովսկայա անունը՝ Երևանի նահանգի նահանգապետի անունով: 1918-20 թթ. Առաջին հանրապետության օրոք քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան Երևանի բոլոր փողոցները հայեցի անվանումներով փոխելու գործընթացը: Այդ ժամանակ անվանափոխվում է նաև Նազարովսկայան, որը սկսում է կրել Քրիստափորի՝ ազգային գործիչ Քրիստափոր Միքայելյանի անունը: Սովետական կարգերի հաստատումից հետո, 1921-ից, այս և Երևանի կենտրոնի համարյա բոլոր փողոցները արագ կերպով «բոլշևիկացվեցին»:
Քրիստափորի փողոցը սկսում է կրել բաքվեցի բոլշևիկ Արսեն Ամիրյանի անունը: 1991-ի անկախության վերականգնումից հետո փողոցը վերանվանվում է Վռամշապուհ արքայի անունով, սակայն դա կարճ է տևում, և փողոցին կրկին վերադարձվում է Ամիրյանի անունը»:
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին. Ներկայումս այս անկյունային մասում տեղակայված է SAS սուպերմարկետնը: Այդպիսին…
Gepostet von Ruben Shukhyan am Donnerstag, 15. November 2018