Նոյեմբերի 15-ի երեկոյան Արզնիում հայտնաբերվել է դի՝ որոշ հյուսվածքների բացակայությամբ։
Քաղաքացու ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին, մահճակալի վրա հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, որի արտաքին զննությամբ պարզվել է, որ բացակայում են ակնագնդերը, ստորին շրթունքը, աջ նախաբազկի առաջին մատի հոդի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքները և ձախ դաստակի 2-3-րդ մատների փափուկ հյուսվածքները, մանր ատամնավոր եզրերով։
Ըստ դատաբժշկի՝ հնարավոր է առաջացրած լինեն կրծող կենդանիները: