Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ, կա՞ մարդ, ով կարող է ինձ բացատրել, թե ինչո՞ւ նույն բանկը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ բջջային օպերատորը Երևանում նույն հաստիքի համար մարդուն վճարում է ավելի շատ, քան մարզերում: Ամեն օր խտրականությունից եք խոսում ու կենտրոնում նստած, մարզերում առաջադրվելու մասին ստատուսներ եք գրում, մի՞թե չի կարելի այս հարցին օրենսդրական կարգավորում տալ, կամ ինչ-որ կերպ պարզաբանում ստանալ մասնավորից:
Չեմ հասկանում՝ մարզերում ապրողներն այդքան էլ կարևոր չե՞ն, թե՞ այնտեղ ավելի սուր է դրված աշխատանք գտնելու հարցը, ինչը ստիպում է 50-60 հազարով քամել մարդուն: Զարմանալին նաև այն է, որ բոլոր կառավարությունների ու ԱԺ-ների կազմերի 80% ից ավելին եղել ու մնում են մարզերից եկածները ու պետք է, որ այս ամենը լավ հիշեն: Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանգված է»:
Լավ կա՞ մարդ, ով կարող է ինձ բացատրել, թե ինչո՞ւ նույն բանկը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ բջջային օպերատորը…
Gepostet von Zohrap Yeganyan am Freitag, 16. November 2018