Ուոլթ Դիսնեյի՝ Օսվալդ ճագարի մասին երկուրոպեանոց մուլտֆիլմը, որը կորած Էր համարվում, գտել են Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել Է BBC-ն:
Ճապոնացի Յասուշի Վատանաբեն, որն այժմ 84 տարեկան Է, պատանի հասակում Neck ’n’ Neck մուլտֆիլմը գնել Էր ընդամենը 500 իենով: Վատանաբեն մուլտֆիլմը պահել Է շուրջ 70 տարի, իսկ դրա արժեքավորության նա իմացել Է միայն այն ժամանակ, երբ ընթերցել Է Դեյվ Բոսերթի «Օսվալդ Երջանիկ ճագարը. Դիսնեյի կորած մուլտֆիլմերի որոնումներում» գիրքը: ԱՄՆ-ի «Ուոլթ Դիսնեյի արխիվը» Asahi Shimbun թերթին հաստատել Է կինոնկարի իսկությունը: «Մենք երջանիկ Էինք, երբ իմացանք, որ կորած ֆիլմի կրկնօրինակը գոյություն ունի»,-հայտնել Է «Ուոլթ Դիսնեյի արխիվի» տնօրեն Բեքի Քլայնը:
Այժմ Neck ’n’ Neck մուլտֆիլմը գտնվում Է Հիոգոյի պրեֆեկտուրայի Kobe Planet Film Archive ֆիլմադարանում: Անիմատորներ Ուոլթ Դիսնեյը եւ Աբ Այվերքսը Օսվալդ ճագարին ստեղծել են 1927 թվականին: Այն դարձել Է Դիսնեյի առաջին անիմացիոն հերոսը, նրա մասին ստեղծվել Է 27 մուլտֆիլմ: Սակայն դրա իրավունքները դատարանով վերցրել Է Universal ստուդիան: Դրանից հետո Դիսնեյն ստեղծեց Միկի Մաուսին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: